25.12.2012|
00:20
ՄՀՀ-ում շաբաթ օրը մեկնարկած ՕԵԿ արտահերթ համագումարին, ինչպես երևաց, երկու կողմերն էլ` ՕԵԿ-ն էլ, ՀՀԿ-ն էլ, ի խորոց սրտի և բավականին հանգամանալից էին պատրաստվել: Այն Սերժ Սարգսյանին պաշտպանելու հրապարակային առաջին հայտն էր, որն էլ հավուր պատշաճի ներկայացվեց: (Դահլիճը նրբաճաշակ սպիտակ ծաղիկներով էր զարդարված, լեփ-լեցուն էր ՕԵԿ հավատավոր անդամներով), ամեն բան ավելի անկաշկանդ էր ու անկեղծ, ինչը չկար ՀՀԿ համագումարի ժամանակ: